Ես սեբաստացի եմ…

img_1146

  • Գրում է Սառա Պողոսյանի մայրիկ՝ Հռիփսիմեն
    • Ես ` Հռիփսիմե Աղաջանյանս Սառայի մայրիկը Սեբաստացի կրթահամալիրը ընտրել եմ դեռ շատ վաղուց, երբ, դեռ երեխաներս ծնված չէին։ Լսել եմ տարատեսակ կարծիքներ սկզբունքների, մոտեցման մեթոդների վերաբերյալ, բայց համոզված եմ եղել, որ այնտեղ, որ շատ ուշադրություն են դարձնում երեխայի որպես անձ ձեւավորմանը, ստեղծագործական մտածողության զարգացմանը, միմիայն դրական սպասելիքներ կարող էր ձեւավորել ինձ մոտ։ Ես միշտ ունեցել եմ երկու տարբերակ Սեբաստացի կամ վալդորֆյան։ Հանգամանքները բերեցին դեպի սեբաստացի: Սկզբնական շրջանում ադապտացիայի հետ խնդիրներ կար, բայց մթնոլորտը, մասնագետների աջակցությունը, անհատական ու ճիշտ մոտեցումը նպաստեցին, որ արագ հաղթահարենք բաժանման պրոցեսը։ Ակնկալիքներս գերարդարացվեցին.չափից դուրս սրտացավ, ուշադիր, նրբանկատ,գրագետ, դրական, հուզական, ակտիվ, մոտիվացված մասնագետներ, շատ զարմանալի ու հավես մեթոդների կիրառում, ծրագրային հագեցած ու տարբերվող միջավայր։ Շնորհակալ եմ, որ տալիս եք այն, ինչը չեմ կարող ապահովել ու տալ տնային միջավայրում։Շնորհակալություն
  • Գրում է Տիգրանի մայրիկ՝ Զառան

Տարիներ առաջ, երբ պետք է ընտրեինք դպրոցը, ուր պետք է հաճախեր աղջիկս, մենք հաստատ որոշել էինք, որ պետական դպրոց չի գնալու, քանի որ երեխայի համար մեզ կարևոր մի շարք հանգամանքներ չկան այդ հաստատություններում։ Որքան էլ, որ մեզ շատերը փորձում էին ետ պահել այդ <սխալ> քայլից, մենք դիմեցինք Մ․Սեբաստացի կ/հ ու չենք փոշմանել։ Աղջիկս առաջին օրվանից գնում է մեծ սիրով, հաճույքով, քանի որ այստեղ նա պարտադրված չի սովորում․ այլ հետաքրքրությամբ, այստեղ ձևավորվում է երեխայի ԵՍ-ը, ձևավորվում է նրա անձնական կարծիքը, տեսակետը, մոտեցումը, աշխարհայացքը․․․ անձնական, ոչ թե այն ինչ ընդունված է կարծել, դա շատ կարևոր է մեզ համար։ Տարրական դասարաններում չկա գնահատական, կրթական ծրագիրը լիովին տարբերվում է ստանդարտից, որոնք նույնպես շատ-շատ եմ կարևորում։ Աղջիկս արդեն 3-րդ դասարանում է սովորում, ու այս կիսամյակից սկսած տղայիս նույնպես որոշեցինք ընդունել այստեղ։ 3 ամիս է հաճախում է նախակրթարանը, ու, նա նույնպես մեծ սիրով է ամեն առավոտ քրոջ հետ սպասում դպրոցի ավտոբուսին, <ավտոբուսային ընկերների> հետ ուրախ շփվելով, խաղալով հասնում են դպրոց, ուր անցկացնում են իրենց օրվա մեծ մասը։ Երեկոյան վերադառնալիս, ոգևորված պատմում է ըկերներից, դաստիարակներից, պատմում նոր սովորածը, խաղերը, ծեսերը, երգերը և այլն։ Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ 2 երեխաներս էլ մանկուց սովորում են ազգայինը, հայկականը, ճանաչում ու մեծանում են Կոմիտասի երգերով, ազգային խաղիկներով։ Շնորհակալությունս ու հարգանքներս մեր դասվարերին ու դաստիարակներին,մ և իհարկե՝ Տիար Բլեյանին էսպիսի տարբերվող ու ճիշտ ծրագիր ստեղծելու, և 10-յակ տարիներ հետաքրքիր ու կիրթ շրջանավարտների համար։

  • Գրում է Սառա Հովհաննիսյանի մայրիկ՝ Լիլիթը
    • Ես կրթահամալիրի մասին իմացել եմ մեր լավ ընկեր և ներկայիս մեր դաստիարակ Անուշիկ Ավետիսյան ից,օրերի ընթացքում մոտեցել ենք պայմաններին և տարածքին ծանոթանալու,շատ ջերմ ու ինֆորմացիոն զրույցից հետո առանց կասկածի ու մտահոգության ,որ պետք է վստահենք մեր հրաշքին տվյալ կրթահամալիր հաջորդ իսկ օրվանից սկսեցինք հաճախել:Փոքրիկի մոտ փոփոխությունները,խոսքի և զարգացման աճը միանշանակ նկատելի է,շատ շնորհակալ եմ 2 դաստիրակչուհիներին էլ մոտեցման և խնամքի,ահռելի աշխատանքի համար։Սառաս հաճույքով հաճախում է ,շատ հանգիստ ու բարձր տրամադրությամբ վերադառնում է տուն։Ու ոչ պակաս կարևոր փաստ սկսել է ուտել սպաս)))))Շնորհակալ եմ շատ ձեր կատարած աշխատանքի համար❤️
  • Գրում է Էվելինի  մայրիկ՝ Էլմիրան
    • Սեբաստացի կրթահամալիր իմ բալիկը հաճախում է սեպտեմբեր ամսից։ Իսկ ինչու հենց Սեբաստացի.. Առաջին հերթին միշտ շրջապատում լսում էինք կարծիքներ կրթահամալիրի վերաբերյալ՝իհարկե միայն դրական,հետո մեր արվեստագետ ընկերների խորհրդով ընտրեցինք հենց հյուսիսային դպրոց պարտեզը։ Մեծ հույսերով ու սիրով իմ երեխային վստահում եմ մարդկանց, որոնք ամեն ինչ անում են, որ մեր երեխաները դաստիարակվեն, հասկանան ու սիրեն մեր ազգային արժեքները, երգն ու պարը։ Մի միջավայր որտեղ նույնիսկ խաղերն են հայեցի։ Եվ միևնույն ժամանակ իմ երեխան չի զրկվում որ ինքնուրույնությունից ու ազատությունից, շրջապատված է սիրով ու հոգատարությամբ, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Սիրով՝ Էլմիրա Չոփիկյան։
  • Գրում է Սոֆիայի մայրիկ՝ Թագուհին
    • Պատահական ընտրությամբ որոշեցի տղայիս ընդունել մեր կրթահամալիրը, միքանի ամիս անց ընդունեցի նաև աղջկաս, քանի որ շատ էի հավանել ձեր աշխատելաոճը, հետաքրքիր նախագծերը, երեխաների հանդեպ վերաբերմունքը, շատ սիրեցինք ձեզ: Ընդունելու համար չեմ փոշմանել, ու ավելի եմ վստահացել,որ լավագույն ընտրությունն էր:
  • Գրում է Արտակի մայրիկ՝ Արմինեն
    • Մենք արդեն.հին Սեբաստացի ենք: Արտակը հայտնվեց կրթահամալիրում իր քույրիկից հետո, ով արդեն երրորդ դասարանի սովորող է: Վստահ եմ, որ Սեբաստացի կրթահամալիրի ընտրությունը երեխաներիս ապագայի ամենաճիշտ, ամենակայուն հիմքն է: Շնորհակալ եմ նման միջավայր, հոգատարություն, սովոըելու նկատմամբ սեր եք փոխանցում մեր երեխաներին այս դժվարագույն շրջանում:
  • Գրում էԱրինայի մայրիկ՝ Վալենտինան
    • Կրթահամալիրի մասին կարծիքները պատճար դարձան իմ բալիկին`Արինային, տեղափոխեմ հենց այդտեղ: Կարծիքները միայն դրական էին: Կրթահամալիրի ծրագրերին, աշխատելավոճին և տարածքին ծանոթանալուց հետո հիացած էի: Բալիկս առաջին իսկ օրվանից հաճախել է մեծ սիրով և առանց լացի: Հաճախում է մոտ 5 ամիս: Հինգ ամիսների ընթացքում մեկ օր չի եղել որպեսզի փոշմանեմ ընտրությանս համար: Բալիկս օրվա վերջ կրթահամալիրից դուրս է գալիս կոկիկ հագնված, հարդարված և լավ տրամադրությամբ:
  • Գրում է Մարտինի  մայրիկ՝ Լենան
    • Բազմաթիվ պարտեզների մեջ ես ընտրեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հենց սեբաստացի ծնողի խորհրդով։ Ինձ հատկապես դուր է եկել առօրյայում կատարվող աշխատանքները, որին ես տեղեկանում եմ օնլայն տարբերակով։ Շնորհակալ եմ բոլորիցդ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s