Հակաբացիլ Կոմիտաս_մանուկատոն

Այսօր նախակրթարանում Հակաբացիլ Կոմիտաս_մանուկատոն էր։ Սաները խմբասենյակ էին  մտնում  սպիտակ փուչիկներով և սպիտակ շապիկներով։ Բակում ընկեր Արմեմուհու հետ մեկնարկեցինք Հակաբացիլ Կոմիտասը` երգով , ասիկով։ Որից հետո ներքին բակում ընկեր Լիլիթը պատրաստեց քաղցրանուշ բամբակներ։ Օրը լիարժեք  դարձավ երբ սաները իրենց թաթիկներով ներկեցին սպիտակ փուչիկները և իրենց շապիկներ։ Խաղաղություն խորհրդանշող սպիտակ փուչիկները ներկվեցին մանկան տրամադրությամբ` գունավոր և ուրախ։ Այս փուչիկները  սաներ բաց թողեցին, բոլորին վարակելով անկեղծ ժպիտներ։

Թողնել մեկնաբանություն